26 սեպտեմբերի 2012 - 21:14 AMT
Թուրքական ընդդիմությունը դատի է տալիս Թուրքիայի իշխանություններին` սիրիացի փախստականների ճամբարում գրոհայինների պատճառով

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դատի է տալիս կառավարությանը` Հաթայ նահանգում սիրիացի փախստականների համար Ապայդին ճամբարում Սիրիայի ազատ բանակի շտաբի տեղակայման պատճառով, չորեքշաբթի օրը հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԶԼՄ-ների տվյալներով, փախստականների համար նախատեսված ճամբարում գրոհայինները նաև զինվորական պատրաստություն են անցնում:

Կառավարությանը դատի տալու գաղափարի մասին հայտարարել է հանրապետականների ղեկավարող խորհրդի ներկայացուցիչ Հուրշիդ Գյունեշը:

Նա հայտարարել է. «Ելնելով գործող օրենսդրությունից և սահմանադրությունից, ես դատի եմ տալիս վարչապետին, ԱԳ նախարարին, պաշտպանության և ՆԳ նախարարներին և Հաթայի նահանգապետին»: