Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր` տեղեկատվական անվտանգության ոլորտում գործունեությունը կատարելագործելու միջոցների վերաբերյալ, հաղորդում է Թրենդ գործակալությունը:
Հրամանագրում ընդգծվում է, որ տեղեկատվական գործընթացների պաշտպանությունն ապահովելու, տեղեկատվական ռեսուրսների անվտանգության և կայունության պաշտպանության և այս ոլորտում սպառնալիքները կանխելու նպատակով` Պետական պաշտպանության հատուկ ծառայության տեղեկատվության և հատուկ կապի անվտանգության բաժնի բազայի հիման վրա ստեղծելու է Տեղեկատվության և հատուկ կապի անվտանգության Պետական գործակալություն:
Ըստ հրամագրի, կիբերանվտանգության ոլորտում տեղեկատվական կառույցների գործունեության համակարգման, երկրի մակարդակում գոյություն ունեցող և հնարավոր էլեկտրոնային վտանգների վերաբերյալ տեղեկացման, բնակչության, ՏՏ և կապի նախարարությանը կից կիբերանվտանգության ոլորտում մասնավոր կառույցներին լուսավորելու նպատակներով ստեղծվում է համակարգող կառույց` Էլեկտրոնային անվտանգության կենտրոն:
Նախարարների կաբինետին հանձնարարված է երկու ամիսների ընթացքում նախապատրաստել և Ադրբեջանի նախագահին ներկայացնել ՏՏ և կապի նախարարությանը կից Էլեկտրոնային անվտանգության կենտրոնի վերաբերյալ նախագիծը, Պետական պաշտպանության հատուկ ծառայությանը տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կարգավորել այլ հրացեր, որոնք բխում են տվյալ հրամանագրից:
Հարկ է նշել, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, հայ հաքերները մի շարք հաջող գրոհներ են իրականացրել Ադրբեջանի տեղեկատվական գործակալությունների և նախարարությունների կայքերի վրա: