27 սեպտեմբերի 2012 - 14:50 AMT
ՉԺՀ ԱԳՆ. Ճապոնիայի դիրքորոշումը վիճելի կղզիների հարցում անտեսում է միջազգային իրավունքի նորմերը

Ճապոնիայի դիրքորոշումը Չինաստանի հետ վիճելի Դյաոյույդաո կղզիների հարցում անտեսում է միջագային իրավունքի նորմերը և պատմական փաստերը, հինգշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր վեհաժողովում, Ճապոնիայի վարչապետ Իոսիհիկո Նոդան հայտարարել է, որ նրա երկիրը չի գնա ոչ մի փոխզիջման Չինաստանի հետ վեճում: Մեկնաբանելով Ճապոնիայի վարչապետի ելույթը` Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «որոշ երկրներ, անտեսելով պատմական փաստերը և միջազգային իրավունքի նորմերը, կոպտագույն կերպով խախտում են այլ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը` լուրջ մարտահրավեր նետելով հետպատերազմյան միջազգային կարգին»:

Պեկինը կոչ է անում «շահագրգիիռ երկրներին ճանաչել պատմական փաստերը, հարգել միջազգային իրավունքը և չոտնահարել այլ երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: