27 սեպտեմբերի 2012 - 12:38 AMT
ԱՄՆ կառավարությունը Հայաստանի մասնավոր հատվածին կտրամադրի լրացուցիչ 9,6 մլն դոլար

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 3-րդ փոփոխության ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Որոշում է ընդունվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 3-րդ փոփոխության ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ներմուծված փոփոխություններով ԱՄՆ կառավարությունը 9,6 մլն դոլարով ավելացնում է Հայաստանի աջակցությունը: