27 սեպտեմբերի 2012 - 12:42 AMT
Հալեպում երկու պայթյուն է որոտացել. զոհերի թվում մեկ հայ կա

Հալեպի ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտ երեկ երկու պայթյուն է որոտոցել, որոնց հետևանքով զոհվածների մեջ հայ կա:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, վկայակոչելով Հալեպում բնակվող իր աղբյուրներին:

Նրա խոսքով` առաջին ռումբը պայթել է օդում՝ առանց վնաս հասցնելու, սակայն երկրորդ պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել: Նրանցից մեկը հայազգի Վարդան Մութաֆյանն է, իսկ մյուսը՝ քրիստոնյա արաբ:

«Վարդան Մութաֆյանը Դեր էզ Զորի հայ է և Հալեպ էր տեղափոխվել ավելի ապահով ապաստան գտնելու նպատակով», - նշեց Ադամյանը: Վիրավորների վերաբերյալ այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն: