27 սեպտեմբերի 2012 - 13:43 AMT
Կիրո Մանոյան. Սիրիահայերի համար ավելի շատ օգնություն է հավաքվել, քան կարող է տեղափոխել մեկ ինքնաթիռը

«Օգնիր եղբորդ» ակցիայի շրջանակներում հավաքված հումանիտար օգնությունով ինքնաթիռը շուտով կմեկնի Սիրիա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարրել է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ սիրիահայերի համար ավելի շատ օգնություն է հավաքվել, քան կարող է տեղափոխել մեկ ինքնաթիռը:

«Հավանաբար, սա կլինի առաջին, բայց ոչ միակ չվերթը»,-ասել է նա:

«Օգնիր եղբորդ» ակցիայի նախաձեռնությունը պատկանում է ՀՅԴ-ին: Նախաձեռնությունը հումանիտար օգնություն է տրամադրում ոչ միայն Սիրիայի հայ համայնքին, այլ նաև բոլոր կարիքավորներին, անկախ ազգային պատկանելությունից: