27 սեպտեմբերի 2012 - 15:18 AMT
«Ոսկե ծիրանն» արժանացել է «Միջազգային աստղ որակի համար» մրցանակին

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն արժանացել է «Միջազգային աստղ որակի համար» մրցանակի` «Ոսկե» անվանակարգում (International Star Award for Quailty, GOLD Category, Geneve, 2012): Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, հեղինակավոր մրցանակը սահմանված է «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից` համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև):

Ամենամյա մրցանակը կշնորհվի արդեն 37-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներում և սեկտորներում գործող կազմակերպություններին:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին 30-ին` Ժնևում, ՄԱԿ-ի Եվրոպական կենտրոնական գրասենյակում:

Արարողոթյունը լուսաբանելու համար հավատարմագրվել են 26 հեղինակավոր լրատվական գործակալություններ: