19 մարտի 2005 - 07:49 AMT
ԹԱԹՈՒԼ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արման Կիրակոսյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու մասին, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ռ. Քոչարյանի մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանն ազատվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան: