27 սեպտեմբերի 2012 - 18:05 AMT
ԱՊՀ երկրների միջազգային համաժողովի կենտրոնական իրադարձությունը դարձել է Սարյանի ցուցահանդեսը

Ուլյանովսկում բացվել է խորհրդային գեղանկարչության երկու դասականների` Արկադի Պլաստովի և Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոն, առաջին անգամ այդքան տարբեր նկարիչների աշխատանքները ցուցադրվում են միասին: Յուրահատուկ վերնիսաժը դարձել է «Մշակույթ և զարգացում» ԱՊՀ երկրների միջազգային համաժողովի կենտրոնական իրադարձությունը, որն ընթանում է քաղաքում սեպտեմբերի 27-28-ին:

«Գյուղացիական Ռուսաստանի երգիչը»` այդպես են անվանել Ուլյանովյան շրջանում ծնված Արկադի Պլաստովին: Պոստիմպրեսիոնիստ, դյութված Հայաստանի բնությամբ, ասում էին Մարտիրոս Սարյանի մասին: Նրանց կտավները մեկ ցուցադրությունում միավորելն Ուլյանովի թանգարանի տնօրեն Ելենա Սերգեևայի գաղափարն է: Նկարները խառն են կախվել: Սակայն արվեստագետը համոզված է, որ փորձը հաջողվել է:

Արկադի Պլաստովը և Մարտիրոս Սարյանը կենդանության օրոք ստացել են պաշտոնական ճանաչում, պարգևներ և մրցանակներ, բայց ոչ մեկը, ոչ մյուսը չեն ձգտել հաստատվել Մոսկվայում: Իշխանությունից հեռու նրանք ավելի լավ են աշխատել: Ցուցահանդեսին Հայաստանից բերել են հազվագյուտ նկար` Արկադի Պլաստովի դիանկարը` նկարված Մարտիրոս Սարյանի կողմից նրանց վերջին հանդիպման ժամանակ: Գոյություն ունի նաև «հակառակ դինանկարը»` Պլաստովի հեղինակած Սարյանի նկարը: