27 սեպտեմբերի 2012 - 16:45 AMT
ՍԱՊԾ. Չօգտագործեք «ԵԹՖ» ապրանքանիշի սեպտեմբերի 15-ի խմբաքանակի ձու

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերը ունեն շեղում մանրէաբանական ցուցանիշներով (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել):

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու, հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: