27 սեպտեմբերի 2012 - 21:28 AMT
Փորձագետ. Բանկերի բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում` Հայաստանում, ռիսկերի կառավարման ոլորտում գիտելիքների կարիք ունի

Այսօրվա դրությամբ աշխարհի բազմաթիվ երկրում, այդ թվում` այնպիսի երկրներում, ինչպիսին է Հայաստանը, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ են պաշտոնյաներ, ովքեր ռիսկերի կառավարման ոլորտում բավարար գիտելիքների չեն տիրապետում: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է ռիսկերի կառավարման ոլորտում մասնագետների համընդհանուր ասոցիացիայի տնօրեն Ալեսթեր Գրահամը:

Երևանում տեղի է ունենում միջոցառում` նվիրված «Ֆինանսական համակարգում ռիսկերի կառավարում» թեմային, որի կազմակերպիչներն են IAB ընկերությունը, Հայաստանի Բանկերի միությունը և ռիսկերի կառավարման ոլորտում մասնագետների համընդհանուր ասոցիացիան (GARP): Միջոցառմանը մասնակցում են ֆինանսական կառույցների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Այս առնչությամբ մասնագետը հավելել է, որ ժամանակակից պայմաններում բազմաթիվ ֆինանսական կառույցներում ստեղծվում են հատուկ ստորաբաժանումներ, որոնք անմիջականորեն զբաղվում են ռիսկերի գնահատմամաբ և կառավարմամբ: Ռիսկերի գնահատման վրա ազդող առավել կարևոր գործոնների թվում Գրահամը նշել է կարևոր տվյալների հավաքագրումը, քանի որ նրա պրակտիկայում բազմիցս հանդիպել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել «բազան մաքրել սխալ տվյալներից»:

Ալեսթեր Գրահամը նաև ներկայացրել է կրթական ծրագիրը, որով բոլոր ցանկացողները կարող են հանձնել քննություն և ստանալ GARP ատեստավորում: Նա նաև չի բացառել, որ նման հնարավորություն կարող է ստեղծվել նաև Երևանում և հավակնորդները ստիպված չեն լինի դրա համար մեկնել Մոսկվա կամ Կիև:

Միջոցառման արդյունքում, Ալեսթեր Գրահամը GARP ասոցիացիայի RCP սերտիֆիկատներ է շնորհել Հայաստանի ուսանողներին, որոնք հավատարմագրում են անցել: