21 մարտի 2005 - 08:04 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ ՎՈՐՈՆԵԺԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«Հայաստանի վերածնունդը» ցուցահանդեսը կբացվի մարտի 28-ին Վորոնեժի պետական համալսարանի պատմության թանգարանում: Ինչպես հաղորդել է թանգարանի տնօրեն Ալեքսանդրա Ստեպինինան, ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Ցուցահանդեսում կներկայացվեն փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր` ռուսերեն եւ հայերեն լեզուներով, Հայաստանի պատմության մասին պատմող այլ նմուշներ: Բացմանը կմասնակցեն ցուցահանդեսը նախաձեռնած Վորոնեժի մարզի հայկական սփյուռքի, ինչպես նաեւ` մարզի վարչակազմի ներկայացուցիչները: Նախատեսվում է նաեւ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությունը: