28 սեպտեմբերի 2012 - 13:04 AMT
ԱՄՆ դատարանը որոշել է կալանքի տակ թողնել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերին

ԱՄՆ դատարանը որոշել է կալանքի տակ թողնել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Նակուլային՝ բանտից վաղաժամ ազատ արձակման պայմանները խախտելու համար:

Ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը, դատավոր Սյուզան Սիգալի վրա հղումով, դատարանը հնարավոր է համարել, որ Նակուլան կարող է փորձել լքել ԱՄՆ-ն և թաքնվել արդարադատությունից: Այն մասին, թե նրան ներկայացվել են արդյոք պաշտոնական մեղադրանքներ, չի ասվում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Նակուլան, որը նախկինում դատվել է ֆինանսական հանցագործությունների համար, ձերբակալվել էր բանտից վաղաժամ ազատ արձակման պայմանները խախտելու համար: