21 մարտի 2005 - 08:52 AMT
ԿՐԱՍՆՈԴԱՐԻՑ ԴԵՊՈՐՏԱՑԻԱՅԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 18 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Մարտի 19-ին Կուբանի տարածքից դեպորտացիայի են ենթարկվել Հայաստանի 18 քաղաքացիներ: Նրանց ուղարկել են Կրասնոդար-Երեւան չվերթով: Հայաստանի քաղաքացիները չեն ունեցել ժամանակավոր գրանցում եւ առանց արտոնագրի աշխատանքային գործունեություն են ծավալել երկրամասի տարբեր քաղաքներում եւ շրջաններում: Ապօրինի միգրանտներն իրենց ճարահատյալ ուղեւորությունը կատարում են դաշնային գանձարանի հաշվին: