21 մարտի 2005 - 11:30 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ԷՎԱՆՍԻ ՀԵՏ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը` Սերժ Սարգսյանը մանսավորապես նշել է, որ «համագործակցությունն Եվրոպյում ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության - ՆԱՏՕ-ի հետ ընթանում է հաստատակամ քայլերով»: Զրուցակիցները քննարկել են նաեւ մարտի վերջին ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Չարլզ Ուոլդի Հայաստան կատարելիք այցի ծրագրի մանրամասները: