28 սեպտեմբերի 2012 - 18:39 AMT
Իրանը խոստանում է շուտով վերականգնել Gmail-ի հասանելիությունը

Իրանը շուտով կվերականգնի հասանելիությունը փոտային Gmail ծառայությանը, ասել է իրավաբանական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Իսֆանին, հայտնում է IRNA գործակալությունը: Իսֆանին նշել է, որ հասանելիությունը Gmail-ին արգելափակվեց, քանի որ Youtube և Google կայքերը գործում էին նույն սերվերներում, իսկ Youtube-ը արգելափակվել էր հակաիսլամական ֆիլմի պատճառով:

Անկախ բազում բողոքներից, «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը կրկին հասանելի է Youtube-ում: Այդ ֆիլմը պատճառ դարձավ բողոքի զանգվածային ալիքի բազում մահմեդական երկրներում:

Իրանն ունի աշխարհի ամենամեծ ինտերնետ-ֆիլտրներից մեկը, որով բազմաթիվ կայքեր արգելափակվում են, համարվելով վիրավորական: