28 սեպտեմբերի 2012 - 21:35 AMT
ԱՄՆ-ն տարհանել է իր դիվանագետների լիբիական Տրիպոլի և Բենգազի քաղաքներից` ելնելով անվտանգության նկատառումներից

Ուրբաթօրյա ավանդական աղոթքների ավարտից հետո, հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու նպատակով` ԱՄՆ-ն տարհանել է իր դիվանագետներին լիբիական Տրիպոլի և Բենգազի քաղաքներից, հաղորդում է Բի-բի-սի հեռուստառադիոհեռարձակող կոռպորացիայի կայքը:

Վերջին տարիներին իսլամական երկրներում ուրբաթ օրը մահմեդականների համար ավանդական կեսօրյա աղոթքներից հետո հաճախակի են անցկացվում զանգվածային բողոքի ակցիաներ, ցույցեր, հանրահավաքներ: Այդ պատճառով նախորդ շաբաթ մի շարք երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ն, մի քանի օրով փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները մահմեդական պետություններում: