29 սեպտեմբերի 2012 - 09:33 AMT
«Հայկական ժամանակ». Վազգեն Խաչիկյանին տեղափոխել են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Երեկ առավոտյան ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Իսկ արդեն երեկոյան նա կալանավորվել և օրվա վերջում թերթին հայտնի է դարձել, որ դատարանի դահլիճից պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը տեղափոխվել է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Խաչիկյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալն իր նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի տեսնում և իր մեղքը չի ընդունում: «Քրեական գործ է: Իր դեմ կան մարդկանց ցուցմունքներ, որոնց հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել: Ինքն իր մեղադրանքը չի ընդունում և քրեական գործի շրջանակներում կշարունակի պայքարը, որպեսզի ապացուցի իր անմեղությունը»,- ասել է փաստաբանը: