29 սեպտեմբերի 2012 - 10:04 AMT
Նոր սերունդ. Վարդան Օսկանյանի հետապնդումը քաղաքական պատվեր է

Նոր սերունդ երիտասարդական շարժումը այսօր հաղորդագրություն է տարածել, որով դատապարտում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործը : Հաղորդագրության մեջ , մասնավորապես, ասվում է. «Մենք խստորեն դատապարտում ենք ԱԺ Պատգամավոր Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ կատարվող իրադարձությունները:

Վարդան Օսկանյանի հետապնդումը, քաղաքական պատվեր է. դա ակնհայտ է: Այս պատվերը , ուղակի ապացուցում է , թե ինչ անօրինականության մեջ ենք մենք ապրում, այս ամենին պետք է վերջ տրվի»: