29 սեպտեմբերի 2012 - 10:44 AMT
Է. Նալբանդյանն իր հույն պաշտոնակցի հետ Նյու Յորքում քննարկել է Հայաստան – ԵՄ համագործակցությունը

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ:

Նախարարները քննարկեցին անցյալ տարի ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը և այդ շրջանակներում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացին: Հունաստանի արտգործնախարարը ներկայացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը: