29 սեպտեմբերի 2012 - 12:59 AMT
Լիբիան մերժել է ընդունել ԱՄՆ ՀԴԲ քննիչներին

Լիբիայի անվտանգության ուժերը որոշել են մերժել ԱՄՆ պահանջը՝ ՀԴԲ քննիչների մուտքը երկիր թույլատրելու վերաբերյալ: ՀԴԲ քննիչները պետք է հետաքննեին սեպտեմբերի սկզբի իրադարձությունները, երբ մոլեռանդների ամբոխը հարձակվեց ԱՄՆ դեսպանատան վրա և սպանեց դեսպանին:

Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ ոչ մի օտարերկրացի քննիչ երկրի տարածքում չի աշխատի, քննությունը կանցկացվի սեփական ուժերով:

ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել է 50 հոգի: Նրանց թվում կան նաև օտարերկրացիներ Մալիից և Ալժիրից: