29 սեպտեմբերի 2012 - 18:08 AMT
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում բողոքի երթ է տեղի ունենում

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆասթում սկսվել է վերջին մի քանի տարիների ընթացքում խոշորագույն բողոքի երթը: Ոստիկանության տվյալներով ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ:

Այդ օրը ցուցարարները նշում են իրենց նախնիների` միասնական Իռլանդիայի մի մաս դառնալուց հրաժարվելը:

Իրենց հերթին բազմաթիվ իռլանդացի կաթոլիկներ, ակցիան համարում են սադրանք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: