29 սեպտեմբերի 2012 - 17:25 AMT
«Ալ-Արաբիան» կտարածի «շատ վտանգավոր» գաղտնի տեղեկատվություն` Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտարարել է, որ գաղտնի տեղեկություններ կտարածի Սիրիայում տիրող իրավիճակի մասին, որը բնորոշվել է որպես «շատ վտանգավոր»: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, 12 մասից բաղկացած ծրագիրը կներկայցնի Սիրիայում տիրող իրական իրավիճակը: Ծրագրվում է նաև ցուցադրել գաղտնի տեղեկատվություն Սիրիայում վթարի ենթարկված թուրքական ռազմական ինքնաթիռի վերաբերյալ:

12 մասերից բաղկացած ծրագիրը կցուցադրվի կայքում 2 շաբաթների ընթացքում: Հաղորդման առաջին մասը կցուցադրվի այսօր: