29 սեպտեմբերի 2012 - 18:14 AMT
Բիձինա Իվանիշվիլի. Մոտենում է նոր Վրաստանի ծնունդը

Վրացական ընդդիմությունը պահել է իր խոստումը և Թբիլիսիի կենտրոնում հավաքել վերջին նախընտրական հանրահավաքը, որին մասնակցում են ընդդիմության հազարավոր կողմնակիցներ:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ազատության հրապարակը մարդաշատ է, ճիշտ այնպես, ինչպես Ռուսթավելիի պողոտան և մյուս փողոցները: Վրացական անկախ փորձագետների գնահատմամբ, հանրահավաքին ներկա էր ավելի քան 100 հազար մարդ:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով` «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մոտենում է նոր Վրաստանի ծնունդը: