29 սեպտեմբերի 2012 - 17:36 AMT
Արմավիրի մարզի Խորոնք համայնքում նորից ընտրություններ են լինելու

ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ այսօր արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արմավիրի մարզի Խորոնք համայնքում 2012թ. հոկտեմբերի 28-ին կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ունի հետևյալ տեսքը` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` «Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ: