30 սեպտեմբերի 2012 - 16:15 AMT
Սիրիացի գրոհայինները Էլ Հեյդարիա գյուղում սպանել են ավելի քան 17 հոգու

Կիրակի առավոտյան Էլ Հեյդարիա գյուղում սիրիացի ահաբեկիչները կազմակերպել են սպանդ, որի արդյունքում սպանվել է ավելի քան 17 հոգի: Այդ մասին հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը:

«Զինված ահաբեկիչները հարձակվել են գյուղի վրա՝ գնդակոծելով այն ականանետներից և հրացաններից: Արդյունքում սպանվել է 17 բնակիչ, մյուսները գերի են վերցվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Գյուղի տները թալանվել են, նշվում է հաղորդագրությունում:

Էլ Հեյդարիայի վրա գրոհայինների հարձակման պատճառն անհայտ է, սակայն բացառված չէ, որ դա կապված է նրա հետ, որ այդ գյուղի բնակիչները մուրշիդիտների կրոնական համայնքի ներկայացուցիչներ են: