Հազարավոր մահմեդականներ շաբաթ լույսի կիրակի գիշերը Բանգլադեշի հարավ-արևելքում ավերել են և այրել բուդդիստների տները և տաճարները լուսանկարների պատճառով, որը պատկերում է Ղուրանի հրկիզումը՝ տեղադրված Facebook-ում տեղի բնակիչներից մեկի կողմից, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
Տեղի իշխանությունների գնահատականներով, անկարգություններին մասնակցել են 25 հազար մահմեդականներ: Հարձակումների արդյունքում տուժել են հարյուրավոր տներ և, առնվազն, հինգ բուդդիստական տաճարներ:
Տվյալ պահին տուժածների և ձերբակալվածների մասին չի հաղորդվում: