Բուլղարիայի նախկին վարչապետ, 46-ամյա Սերգեյ Ստանիշևն ընտրվել է որպես Եվրոպական սոցիալիստական կուսակցության (ԵՍԿ) նոր ղեկավար, որը քանակով և ազդեցությամբ երկրորդն է Եվրախորհրդարանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ստանիշևը ծնվել է 1966-ում Ուկրաինայում: ԵՍԿ առաջնորդի պաշտոնից դանիացի Պոլ Նիրոպ Ռասմուսենի հեռանալուց հետո Ստանիշևը շուրջ մեկ տարի կատարել է կուսակցության նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:
Կուսակցության նոր առաջնորդ Ստանիշևն ընտրվել է շաբաթ օրը Բրյուսելում կայացած համագումարում, որին մասնակցել են 350 պատվիրակներ, որոնք ներկայացնում են 34 եվրոպական երկրների սոցիալիստական կուսակցությունները: