23 մարտի 2005 - 08:51 AMT
ԱՄՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԱՄՆ-ում բնակվող բոլոր թուրքերը պատրաստակամություն են հայտնել մասնակցել
ապրիլի 24-ին Սպիտակ տան առջեւ կայանալիք բողոքի ցույցին: Այդ մասին հայտարարել է Ուլքեր Աքսուն: Նրա խոսքերով, միայն Նյու Յորքից 500 թուրք ավտոբուսներով կտեղափոխվի Վաշինգտոն: Հանրահավաքը տեղի կունենա ի պատասխան ԱՄՆ հայկական համայնքի կողմից կազմակերպված միջոցառումների, որոնք նվիրվում են Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Ուլքեր Աքսուն կոչ է արել Եվրոպայում բնակվող թուրքերին ապրիլի 24-ին նույնպես բողոքի ակցիա կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Նա համոզմունք է հայտնել, որ իրենց կողմից կազմակերպված այդ ցույցը թուրքերի համար «դրական արդյունք կունենա»: