30 սեպտեմբերի 2012 - 17:22 AMT
Խորհրդարանի մոտ տեղի կունենա բողոցի ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին Ազգային ժողովի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից)կազմակերպելու է ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի, հաղորդում է «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վաղը խորհրդարանի մոտ բողոքի ակցիա են պլանավորում անցկացնել «Սիվիլիթասի» և «ՍիվիլՆեթի» աշխատողները: