30 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT
Կիևում սահմանվել է ամենազանգվածային առավոտյան մարզանքի ռեկորդը՝ ավելի քան 10 հազար մարդ

Կիրակի օրը Կիևում սահմանվել է ամենազանգվածային առավոտյան մարզանքի համաշխարհային ռեկորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես պնդում են կազմակերպիչները, միջոցառմանը մասնակցել են ավելի քան 10 հազար կիևցիներ:

Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանվել էր Մեքսիկայում, որտեղ առավոտյան մարզանքի էր հավաքվել 8 հազար մարդ:

Կազմակերպիչները խոստանում են, որ ռեկորդի պաշտոնական հաստատումից հետո «յուրաքանչյուր մասնակից կստանա աշխարհի ռեկորդակրի պաշտոնական հավաստագիր»:

Ակցիայի անցկացման նախաձեռնողը Դենիս Սիլանտևն է, ով երիտասարդական և օլիմպիական լողի աջակցության հիմնադրամի նախագահն է, աշխարհի չեմպիոն: