1 հոկտեմբերի 2012 - 10:01 AMT
Սիրիայում եմենցի սպաները պատանդ են վերցվել իսլամիստների կողմից

«Ֆրոնտ Ջաբհատ ալ-Նուսրա» մոջահեդների խմբավորումը ինտերնետում տեսահոլովակ է տեղադրել, որը ներկայացնում է, թե ինչպես են Սիրիայում պատանդ վերցվել Եմենի բանակի զինծառայողները, հաղորդում է Բի-բի-սին: Իսլամիստները պնդում են, որ եմենցի զինծառայողները Սիրիա են ուղարկվել` ապստամբների դեմ պայքարին աջակցելու համար, որտեղ էլ պատանդ են վերցվել:

Եմենի իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, սպաները ուսուցում էին անցնում սիրիական Հալեպ քաղաքում: 2012թ սեպտեմբերի սկզբին զինծառայողների հարազատները հաղորդել էին, որ նրանք անհայտ կորել են , հաղորդում է ՌԲԿ-ն: