1 հոկտեմբերի 2012 - 16:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Օսկանյան. Ես դեռ չեմ տեսել նման անհիմն մեղադրանքներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը մեկնաբանել է իր հասցեին մեղադրանքերը, որոնք հնչել են խորհրդարանում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության մեջ: «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է նա: Միաժամանակ, Օսկանյանը հրաժարվել է պատասխանել այդ մեղադրանքներին, հայտարարելով, որ կպատասխանի դրանց խորհրդարանում իր ելույթների ժամանակ:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:

ՖՈՏՈՇԱՐՔ