1 հոկտեմբերի 2012 - 15:31 AMT
ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել Օսկանյանի գործի հարցում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Մենք դեռ չենք ստացել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, հետևաբար, այդ հարցի շուրջ կոնկրետ որոշում դեռ անհնար է կայացնել»,- ասել է Սահակյանը և հավելել, որ «խորհրդարանը հետաքննչական մարմին չէ, նա այլ լիազորություններ ունի»: Սահակյանի խոսքով, հարցն արդեն հասարակական հնչեղություն է ստացել և հիմա յուրաքանչյուր պատգամավորի առաջ խնդիր է դրված կողմնորոշվել այդ հարցի վերաբերյալ:

«Մենք չենք ղատապարտում Օսկանյանին: Մենք դրա իրավունքը չունենք»,- նշել է նա: Այսօր` հոկտեմբերի 1-ին, խորհրդարանը քննարկում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: