1 հոկտեմբերի 2012 - 16:36 AMT
Իրաքը բարձրացրել է նավթի արտահանումը մինչև 30-ամյա առավելագույն մակարդակը

Իրաքը սեպտեմբերին բարձրացրել է նավթի արտահանումը մինչև 30 տարվա առավելագույն մակարդակի, երկուշաբթի օրը հաղորդել է նավթային արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը:

Արտահանումը բարձրացրել է օրական մինչև 2.6 միլիոն բարել օգոստոսին 2.565 միլիոնից: Դա 1979-ից ի վեր դարձել է առավելագույն ցուցանիշ, երբ առաքումները կազմել են օրական 3.244 մլն բարել:

Քիրկուկ հյուսիսային հանքավայրից արտահանումն աճել է Իրաքի իշխանությունների և Քուրդիստանի ինքնավար նահանգի միջև նավթի համար վճարումների մասին պայմանավորվածության ֆոնին, որի համաձայն նահանգը խոստացել է արտահանման համար սեպտեմբերին օրական արտադրել 140 000 բարել և մինչև տարեվերջ` օրական 200 000 բարել: Նավթային արտահանումից եկամուտները կազմել են 8.4 մլրդ դոլար մեկ բարելի համար 107 դոլար միջին գնով, հաղորդել է նախարարության ներկայացուցիչը: