1 հոկտեմբերի 2012 - 18:29 AMT
Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիր` գազի և նավթի վերաբերյալ ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդի լուծարման մասին

Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրամանագիր` գազի և նավթի վերաբերյալ ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդի լուծարման մասին, որը գոյություն ունի` սկսած 1993թ-ից:

ԱՊՀ շրջանակներում նավթագազային համագործակցության հարցերը այսուհետ դիտարկվելու են ԱՊՀ մասնակից-պետությունների Արդյունաբերության քաղաքականության հարցերով խորհրդի կողմից, հաղորդում են նավթագազային ճյուղի վերաբերյալ նորությունները:

ԱՊՀ Միջխորհրդարանական խորհրդում մինչ օրս ներկայացված էին Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Մեդվեդևի կողմից ստորագրված հրամանագրով հանձնարարվում է ՌԴ էներգետիկայի նախարարությանը ԱՊՀ վարչապետների հերթական նիստի ժամանակ ստորագրել արձանագրությունը: