ԿԸՀ տվյալներով, Վրաստանում ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 54 տոկոսը: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, այս մասին երկուշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակ Էկա Ազարաշվիլին:
Ըստ մամուլի խոսնակի, տվյալ պահի դրությամբ լուրջ ընտրախախտումներ տեղի չեն ունեցել:
Վրաստանի ԿԸՀ-ում մեկնաբանել են նաև հանգամանքը, որ մի շարք ընտարտեղամասերում ընտրացուցակում ներառված անձանց և ընտրաթերթիկների քանական անհավասար չէ: ԿԸՀ-ն դա բացատրում է նրանով, որ բազմաթիվ ընտրողներ ներկայումս բնակվում են արտերկրում, ձերբակալված են կամ զինվորական ծառայություն են անցնում: