1 հոկտեմբերի 2012 - 21:05 AMT
ՄԱԿ. Մոլորակի բնակչությունը ծերանում է

ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամը նախազգուշացնում է, որ աշխարհը պետք է նախապատրաստվի բնակչության ծերացման հետևանքներին:

ՄԱԿ-ի` օրերս հրապարակված զեկույցում, կանխատեսվում է, որ հաջորդ 10 տարիների ընթացքում, այսինքն մինչև 2050թ, 60 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը մոլորակի վրա կհասնի 1 մլրդի և կգերազանցի 15 տարեկանից ցածր տարիք ունեցողների թիվը:

Զեկույցում նաև ասվում է, որ XXI դարի իրադարձություններին հարմարվելու նպատակով, աշխարհի երկրները պետք է նոր միջոցներ ձեռնարկեն առողջապահության և զբաղվածության ոլորտներում: