1 հոկտեմբերի 2012 - 21:13 AMT
Սիրիան կոչ է անում դադարեցնել աջակցություն ցուցաբերել զինված ընդդիմությանը

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանին, Անվտանգության խորհրդի որոշ անդամների մեղադրել է Սիրիայում ահաբեկչությանը տարածմանը նպաստելու մեջ և կոչ արել հարևան պետություններին դադարեցնել օգնություն ցուցաբերել ընդդիմությանը` հակամարտության հաջող կարգավորման հասնելու համար:

Վալիդ Մուալլեմը նաև կոչ է արել սիրիական ընդդիմությանը «նստել բանակցությունների սեղանի շուրջ` արյունահեղությանը վերջ դնելու համար», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: