Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը մնացել է մի քանի օր: Այս պահի դրությամբ արդեն հայտնի են 120 կազմակերպությունների անուններ Կորեայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից:
Ռուսաստանից մասնակցելու են «Laser ICT-ն» իր անլար ինտերնետով, «Ուրարտու սիսթեմսը»:
Ցուցահանդեսին առաջին անգամ կմասնակցի `«ImagingLab-ը» Իտալիայից, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների վերամշակման գործում:
Կարևորագույն նվաճում է համարվում Կորեայի մասնակցությունը: Սինգապուրն այս տարի ներկայացնելու է «BANSEA» ընկերությունը:
Հիշեցնենք, որ «Digitec» տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը «Երևան-Էքսպո» կենտրոնում` Մերգելյանի անվան Ինստիտուտի տարածքում: