ԱՄՆ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հերթական բանգամ խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Այսօր «Ուոլլ սթրիթ ջըրնըլ» պարբերականում հրապարակված հոդվածում Ռոմնին կոչ է արել նոր ռազմավարություն մշակել տարածաշրջանի երկրների նկատմամբ:
ԱՄՆ նոր մերձավորարևելյան քաղաքականության հիմքում, ըստ նրա, պետք է ընկած լինի տարածաշրջանային դաշնակիցների աջակցությունը և Իրանի նկատմամբ ավելի խիստ վերաբերմունքը:
Ռոմնիի կարծիքով, տարածաշրջանում հաջող քաղաքականություն վարելու համար ԱՄՆ-ն պետք է ունենա հզոր տնտեսություն և հզոր ԶՈւ, իսկ ներկայիս նախագահի գործողությունները դրան չեն նպաստում: