Կիևում ավարտվել է Ուկրաինայի Հայերի միության գավաթի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային առաջնությունը:
Մրցաշարին մասնակցում էին աշխարհի 12 երկրների սպորտային թիմեր:
Ինչպես վստահեցնում է Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարեց տարի առաջնությունը նոր թափ է ստանալու:
Արդեն հաջորդ տարի մրցաշարը պետք է ներառվի FILA-ի օրացույցում, իսկ մասնակիցների թիվը կավելանա մի քանի անգամ:
Ուկրաինայի հավաքականը դարձել է է Ուկրաինայի Հայերի կիության գավաթակիր: Ուկրաինացի մարզիկներն ունեն 4 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:
Ինչպես հայտարարել է Շատվորյանը, առաջին մրցաշարի հաջողությունը նոր ձգտումների է նախատրամադրում: «Ինձ հատկապես հաճելի է լսել մեր առաջանության մասին դրական արձագանքներ, մենք փորձում էինք իսկական սպորտային տոն կազմակերպել, և, դատելով մասնագետների գնահատականներից, մեզ դա հաջողվեց»,-Շատվորյանի խոսքը հաղորդում է analitika.at.ua-ն: