2 հոկտեմբերի 2012 - 13:20 AMT
Օսկանյանը կոչ է արել ՀՀԿ պատգամավորներին գոնե ծանոթանալ «Սիվիլիթասի» կանոնադրության հետ

ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը Հայաստանի խորհրդարանում իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ կոչ է արել իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավորներին իրեն քննադատելուց առաջ գոնե ծանոթանալ «Սիվիլիթաս» հիմնադրամի կանոնադրության հետ:

«Սիվիլիթասը» ամենաթափանցիկ կազմակերպություններից մեկն է Հայաստանում: Մեր գործունեությունը թափանցիկ է եղել, մենք գործել ենք օրենքի շրջանակներում, և ֆինանսական հոսքերը նույնպես թափանցիկ են եղել»,- ասել է նա:

Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: