2 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT
ԵԽԽՎ նստաշրջանում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները՝ ինչի մասին են խոսել, հայտնի չէ

Հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները:

Հանդիպումը տեղի է ունցեել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի մասնակցությամբ:

Հանդիպմանը հայկական կողմը ներկայացնում էր Դավիթ Հարությունյանը, ադրբեջանականը՝ Սամեդ Սեիդովը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ղեկավար, իսպանացի խորհրդարանական Յորդի Չուկլա ի Կոստան:

Կողմերը հրաժարավել են ասել, թե ինչ հարցեր են քննարկվել:

Հանդիպումը կազմակերպվել է ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությամբ, երբ ԵԽԽՎ նիստում Սեիդովն առաջարկել է քննարկել Ղարաբաղի հարցը Վեհաժողովի նիստում, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: