2 հոկտեմբերի 2012 - 13:49 AMT
Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնայնին կփոխարինի Վալերի Օսիպյանը

Գնդապետ Վալերի Օսիպյանը նշանակվել է Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` Վալերի Օսիպյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է Երևանի փոխոստիկանապետ:

Նեշենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով ազատվել է պաշտոնից և անցել է թոշակի: