Սեպտեմբերի 29-ին Դրեզդենի Ֆրաուենկիրխե եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը:
Ծրագրում ընգրկված էին հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ: Համերգը ղեկավարել են երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
«Սա հաստատում է, որ մենք ունենք լուրջ հրավերների սկիզբ»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մլքեյանը:
Համերգի ժամանակ կատարվել է նաև Էդվարդ Հայրապետյանի ստեղծագործությունը, գրված Միսակ Մեծարենցի խոսքերով և կոչվում էր «Ինչ արբեցությամբ»:
Համերգը կոչվում էր «Լույս Հայաստանից» և մեծ համերգաշարի մի մաս էր: Սմբատյանը նշեց, որ համերգին մասնակցել է նաև ջութակահար Յան Ֆոլերը, որը կատարել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը: