2 հոկտեմբերի 2012 - 15:25 AMT
«Օրինաց երկրի» յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի` ելնելով սեփական նկատառումներից

«Օրինաց երկիր» խմբակցությունը կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդության հարցով քվեարկությանը: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

«Մեր խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի` ելնելով սեփական նկատառումներից»,- ասել է Շահգելդյանը:

Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: