25 մարտի 2005 - 11:44 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԿՆՊԱՍՏԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Ռուսաստանը ամեն կերպ կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հուսանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հերթական անգամ կհանդիպեն»,- նշել է նա: «Մեր երկրները շահագրգռված են Կովկասում իրավիճակի կայունությամբ, եւ նշանակում է` վստահության մթնոլորտի եւ այնպիսի հարաբերությունների ձեւավորման մեջ, որոնք դինամիկորեն կզարգացնեին սոցիալական եւ տնտեսական ոլորտները»,- հայտարարել է Վ.Պուտինը: