2 հոկտեմբերի 2012 - 17:59 AMT
Պաշտոնից ազատվել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը

Պաշտոնից ազատվել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Պողոսյանը 2012թ. սեպտեմբերի 29-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։