Դևիդ Գետտան ներկայացրել է իր “She Wolf (Falling to Pieces)” երգի տեսահոլովակը: Դինամիկ տեսահոլովակում, որտեղ ֆրանսիացի դիջեյն ու ավստրալացի երգչուհի Սիա Ֆըրլերը չեն նկարահանվել, մի քանի որսորդներ հետևում են վիրավոր գայլին, որն արնահոսում է: Տեսահոլովակում մեջքից պատկերված մերկ կնոջ մասնակցությամբ դրվագներ կան սկզբում և վերջում:
“She Wolf (Falling to Pieces)” երգը Դևիդ Գետտայի 2011թ. “Nothing But the Beat” ալբոմի վերաթողարկված տարբերակի` “Nothing But the Beat 2.0” ալբոմի առաջատար սինգլն է: Հաուս երաժշտության հեղինակը նախկինում ևս համագործակցել է Սիայի հետ “Titanium” երգի ստեղծման ժամանակ, որն այս տարվա հուլիսին թողարկվելուց հետո հիթ դարձավ: